«Արմօյլ» ՓԲԸ-ին պարտավորեցվել է ձեռնպահ մնալ արտադրական որևէ աշխատանք իրականացնելուց

Հիմք ընդունելով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ՀՀ բնապահպանության նախարարությանն ուղված հարցման պատասխանն առ այն, որ «Արմօյլ» փակ բաժնետիրական ընկերության կողմից նախատեսվող գործունեությունը ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի 2018 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 020 որոշմամբ «Արմօյլ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ալֆրեդ Աբեդիին պարտավորեցվել ձեռնպահ մնալ Ընկերության կողմից Կոտայքի մարզ, ք.Եղվարդ, Նատի թաղամասում իրականացվող նավթամթերքի (շարժիչային, մեխանիզմների, արդյունաբերական, հիդրավլիկ յուղերի, արգելակման և հակասառիչ հեղուկների, քսուկների և քսայուղերի, բիտումի) արտադրական գործունեության հետ կապված որևէ աշխատանք (գործունեություն) իրականացնելուց՝ մինչև շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության դրական եզրակացություն ստանալը:

Քանի որ Ընկերությունը հետևողականորեն հրաժարվում է առձեռն կամ փոստով ստանալ նշված որոշումը, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը որոշման մասին հայտարարությունը հրապարակել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի 26.12.2018թ. թիվ 226 (6582) համարում։

Հիշեցնենք, որ համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի՝ զանգվածային լրատվության միջոցներով Վարչական ակտի հրապարակումը համարվում է Վարչական ակտի ընդունման մասին իրազեկում։

Նշենք, որ «Արմօյլ» ՓԲԸ չստանալով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատաման և փորձաքննության» դրական եզրակացություն ամիսների ընթացքում շարունակում է իրականացնել նավթամթերքի վերամշակման գործարանի կառուցման և այլ աշխատանքներ:

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում