Ապօրինի որս, ծառահատումներ. ինչ խախտումներ են արձանագրվել 4 օրվա ընթացքում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2018 թվականի դեկտեմբերի 10-ից 14-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում, ինչպես նաև հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 42 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 18.456.059 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 20-ի վերաբերյալ նշանակվել է 1.550.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Մասնավորապես` բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման 29 դեպք, հաշվարկվել է 17.262.240 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 9 դեպքով նշանակվել է 450.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝  Կոտայք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 հացենի) հաշվարկվել է 120.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:  Լոռի՝ ապօրինի ծառահատման 7 դեպքով (տարբեր տեսակի 75 ծառ) հաշվարկվել է 4.158.800 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 3 դեպքով (1.24 խմ)` 44.700 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Նախկինում հայտնաբերված՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (16 ցցաչոր հաճարենի, 2 կաղնի) նշանակվել է 150.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (0.3 խմ)` 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Տավուշ՝ ապօրինի ծառահատման 6 դեպքով (տարբեր տեսակի 20 ծառ) հաշվարկվել է 1.196.800 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 3 դեպքով (19.85 խմ)` 440.190 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:  Վայոց ձոր՝ նախկինում հայտնաբերված ապօրինի ծառահատման 2 դեպքով (2 ընկուզենի) նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Սյունիք՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (4.0 խմ) նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղում իրականացված ստուգման արդյունքում (2015թ նոյեմբեր - 2018թ. դեկտեմբեր ժամանակահատվածի համար) արձանագրվել է ապօրինի հատված 379 ծառի կոճղ, հաշվարկվել է 11.155.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, համապատասխան նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։ Գեղարքունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (3 սոճենի, 1 թեղի) հաշվարկվել է 146.250 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման 2 դեպք, հաշվարկվել է 200.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 350.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝ Սյունիք՝ վայրի խոզի ապօրինի որսի 1 դեպքով հաշվարկվել է 200.000 ՀՀ դրամի ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Վայոց ձոր՝ նախկինում հայտնաբերված նապաստակի ապօրինի որսի 1 դեպքով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում արձանագրվել է իրավախախտման 5 դեպք, հաշվարկվել է 993.819 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 250.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝ Շիրակ՝ ստուգման արդյունքում առանց սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) թույլտվության աշխատելու 1 դեպքով հաշվարկվել է 22.300 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Գեղարքունիք՝ ռելիեֆի խախտում առաջացնող իրավախախտման 1 դեպքով (առանց համապատասխան շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննական եզրակացության առկայության) հաշվարկվել է 146.066 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Արմավիր՝ ստուգման արդյունքում առանց սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) թույլտվության աշխատելու 1 դեպքով հաշվարկվել է 590.410 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Կոտայք՝ «Բազալտ» Ա/Կ-ում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված իրավախախտումների (մթնոլորտի և հողերի պահպանության ոլորտ) վերաբերյալ հաշվարկվել է 235.043 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Երևան՝ ստացված ահազանգի արդյունքում (մթնոլորտ արտանետում) արձանագրվել է իրավախախտման 1 դեպք՝ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Ընդերքի պահպանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման 2 դեպք:  Կոտայք՝ «Բազալտ» Ա/Կ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 150.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Արարատ՝ «Ավազահատիկ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել է իրավախախտման 1 դեպք՝ նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրվել է իրավախախատման 4 դեպք։ Արագածոտն՝ 3 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 150.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Երևան՝ 1 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 2.824.110 ՀՀ դրամ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում