Կարմիրգրքյան արջի ապօրինի որսի դեպքով նշանակվել է 30.000 դրամի վարչական տուգանք

2018 թվականի դեկտեմբերի 3-ից 7-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է՝ կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում, ինչպես նաև հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 24 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 2.760.780 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 10-ի վերաբերյալ նշանակվել է 780.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Մասնավորապես` բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման 11 դեպք, հաշվարկվել է 1.309.200 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝ Լոռի՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (1 բոխի, 4 հաճարենի, 1 կաղնի) հաշվարկվել է 685.500 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 3 դեպքով (15.9 խմ)` 286.200 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Նախկինում հայտնաբերված՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (2 բոխի) նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Տավուշ՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (2 հաճարենի) հաշվարկվել է 270.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վայոց ձոր՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (2 ընկուզենի) հաշվարկվել է 67.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման 3 դեպք: Արագածոտն` արջի ապօրինի որսի 1 դեպքով նշանակվել է 30.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Վայոց ձոր՝ նապաստակի ապօրինի որսի 1 դեպքով հաշվարկվել է 8.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Սյունիք՝ վայրի խոզի ապօրինի որսի 1 դեպք, որի վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում, որսամիսը (35 կգ) հանձնվել է «Առաքելություն Հայաստան» Արծվաբույն ՏՍ կազմակերպությանը:

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում արձանագրվել է իրավախախտման 5 դեպք, հաշվարկվել է 1.443.580 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 450.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝ Արարատ՝ ջրային ռեսուրսների պահպանության խախտման 1 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Առանց ջրօգտագործման թույլտվության աշխատելու 1 դեպքով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Գեղարքունիք՝ «Սևան ազգային պարկ»-ի տարածքում ռելիեֆի հարթեցման աշխատանքներ իրականացնելու 1 դեպքով հաշվարկվել է 60.000 ՀՀ դրամի, Սևան քաղաքի Բուսաբանական այգուց սևահողի դուրս բերման 1 դեպքով՝ 1.020.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ Երևան՝ առանց սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) թույլտվության աշխատելու 1 դեպքով հաշվարկվել է 363.580 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրվել է իրավախախատման 5 դեպք։ Արագածոտն՝ 5 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 250.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 2.177.640 ՀՀ դրամ։

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում