Կապանում նավթ և գազ որոնող «Ագապե» ՍՊԸ-ի 2-րդ հանրային քննարկումը կայացե՞լ է

Բնապահպանության նախարարությունը հայտնել է, որ «Ագապե» ՍՊԸ կողմից Կապան քաղաքում կիրականացվի հանրային քննարկում: ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2018թ. դեկտեմբերի 11-ին, ժամը 11:00-ին ՀՀ Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա «Ագապե» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ տարածքի 6-րդ պայմանական տարածքում Կապան համայնքում նախատեսվող նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ քննարկում)»,- ասվում է նախարարության պաշտոնական կայքէջում:

Հիշեցնենք, որ 1-ին հանրային քննարկումը, որը պետք է տեղի ունենար նոյեմբերի 5-ին, բոյկոտի էր ենթարկվել բնակիչների կողմից: 

Ըստ նախնական տեղեկությունների, բնակիչների մի մասը կրկին բոյկոտել է հանրային քննարկումը և կողմերը հայտարարի չեն եկել, սակայն ընկերությունը հայտնել է, որ 2-րդ հանրային քննարկումը կայացել է և փաստաթղթերն ուղարկվել են Բնապահպանության նախարարություն:

Նշենք, որ «Ագապե» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հրաչ Ջաբրայանը հանդիսացել է նաև «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ գլխավոր տնօրենը և 2016թ.-ին վաճառեց ընկերությունը և հեռացավ Հայաստանից: «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ նախկինում կոչվում էր «Դինո Գոլդ Մայնինգ» ՓԲԸ: Նշված հանքավայրում այդպես էլ չեն իրականացվել պատշաճ ռեկուլտիվացման աշխատանքներ, ինչի հետևանքով էլ տեղանքում դիտարկվում են չափազանց բացասական երևույթներ (թթվային դրենաժ) և այդ մասին պարբերաբար ահազանգում են տարբեր բնապահպաններ և մասնագետներ: 

Կավարտի հանքավայր

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում