Կապանի կոմբինատի թափոնաջրերը բնակելի տների կողքով հոսում են ու խառնվում Ողջի գետին (տեսանյութ)

Համացանցում շարունակում են ահազանգեր հնչել տարբեր վայրերում տեղի ունեցող ապօրինությունների մասին: Օրերս «Հայակական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամներն ահազանգում են հանքարդյունաբերության ոլորտում տեղի ունեցող դեպքերի մասին: Նախաձեռնության անդամ Անի խաչատրյանը տեսանյութ է տեղադրել իր սոցիալական էջում՝ գրելով. «Արծվանիկի պոչամբարի ջրերը լցվում են Աճանան գետը, որն էլ լցվում է Ողջի: Սա նկարել եմ 06.12.2018 թվականին, բայց մշտական երևույթ է»: 

Հատված՝ տեսանյութից:

Հրապարակվել է ևս մեկ տեսանյութ, որին կից վերջինս գրում է. «Կապանի կոմբինատի թափոնաջրերը քաղաքի միջով, բնակելի տների հենց կողքով բաց հոսում են ու խառնվում Ողջի գետին: 06․12․2018թ»: 

Հատված՝ տեսանյութից:

Հրապարակումների արձագանքել է նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը՝ հայտնելով, որ տեսչական մարմինն իրականացնում է ստուգումներ և անդրադառնալու է այս բոլոր հարցերին:

Հիշեցնենք նաև, որ դեռևս սեպտեմբեր ամսին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում սկսված ստուգումների ժամկետը երկարացվել է 75 աշխատանքային օրով:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական Վրույր Պեպանյանը հայտնել է. «Ահազանգն ընդունված է, խնդրով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը կզբաղվի, տեղեկացնեմ նաև, որ նախատեսում ենք հետագայում ստուգում իրականացնել ընկերությունում ենթադրյալ խնդիրները ամբողջությամբ վեր հանելու և լուծելու նպատակով»:  

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում