Որքան վնաս է հաշվարկել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 4 օրվա ընթացքում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկություններ է հրապարակել մարմնի կողմից 2018 թվականի նոյեմբերի 26-ից 30-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ: 

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթների քննության ընթացքում, ինչպես նաև հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 35 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 30.319.040 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 15-ի վերաբերյալ նշանակվել է 1.200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Մասնավորապես` բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման 34 դեպք, հաշվարկվել է 30.319.040 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 14 դեպքով նշանակվել է 1.100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝ Լոռի՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (3 ուռենի, 19 կաղնի, 2 բոխի) հաշվարկվել է 3.523.500 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (8.0 խմ)` 144.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Նախկինում հայտնաբերված՝ ապօրինի ծառահատման 5 դեպքով (1 հողմատապալ կաղնի, 1 հողմատապալ բոխի, 3 ցցաչոր խնձորենի, 22 ցցաչոր հացենի, 1 ցցաչոր բարդի) նշանակվել է 250.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (10.5 խմ)՝ 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Գեղարքունիք՝ նախկինում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (1.5 խմ)՝ նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Տավուշ՝ ապօրինի ծառահատման 12 դեպքով (29 բոխի, 2 հաճարենի, 1 թեղի, 3 կաղնի, 320 ծառ, 3 լորենի, 6 սոճենի) հաշվարկվել է 26.491.500 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 5 դեպքով (9.7 խմ)` 120.040 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Նախկինում հայտնաբերված՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 5 դեպքով (16.7 խմ)՝ նշանակվել է 500.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Երևան՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 եղրևանի) հաշվարկվել է 40.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:
Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրվել է իրավախախատման 1 դեպք։ Արմավիր՝ 1 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: 

Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 1.471.840 ՀՀ դրամ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում