Ջերմուկի բնակչության շուրջ 70 տոկոսը դեմ է արտահայտվել Ամուլսարի հանքավայրի շահագործմանը

Օրերս Ջերմուկ քաղաքի բնակիչները հանրագիր ներկայացրեցին Ջերմուկ համայնքի ավագանուն՝ մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու և Ջերմուկ համայնքն էկո-տնտեսական տարածք դարձնելու դիմումով: Հանրագրին կից իրականացվել է նաև ստորագրահավաք, որին մասնակցել է շուրջ 3000 ջերմուկցի: 

Նշենք, որ նախաձեռնության հիմնական նպատակն է դեմ արտահայտվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրին: «Ամուլսարի պահապաններն» ու այլ քաղաքացիներ արդեն ամիսներ շարունակ փակ են պահում դեպի Ամուլսարի հանք տանող դաշտային ճանապարհները: 

2015թ.-ի տվյալներով Ջերմուկ համայնքն ունի շուրջ 4300 բնակիչ, իսկ համայնքի ղեկավարն է Վարդան Հովհաննիսյանը, ով «Ամուլսարի պահապանների» հետ զրույցում ասաց. «Մենք վստահում ենք մեր կառավարությանը, սպասենք, թե մեր կառավարությունը ինչ կասի: Պարոն վարչապետն էլ ասաց, որ պետբյուջեով գումար է տրամադրված, անկախ փորձագետներ, լուրջ մասնագետներ հիմա այդ աշխատանքների վրա են»:

Հիշեցնենք նաև, որ օրերս, երբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելեց դեպի Ամուլսարի ոսկու հանքավայր տանող ճանապարհներ, քաղաքացիները նաև նրան հանձնեցին նշված հանրագիրը:

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամները նշված հանրագիրը հանձնեցին նաև ՀՀ կառավարությանը: 

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում