Էրիկ Գրիգորյանն առաջարկում է քարոզարշավի ընթացքում օգտագործված թղթային նյութերը հանձնել ԲՆ

«Տեղական ինքնակառավարման մարմիններին, քաղաքացիներին և շահագրգիռ այլ անձանց առաջարկում ենք նախընտրական քարոզարշավի ընթացքում օգտագործված թղթային մեծաքանակ նյութերը` պաստառները, թռուցիկները մինչև ս.թ. դեկտեմբերի 15-ը հանձնել բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող, ձեզ համար առավել նախընտրելի կառույցին»,- իր ֆեյսբուքյան էջում առաջարկով է հանդես եկել Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը: 

Վերոնշյալ նախընտրելի կառույցներն են. «1. Բնապահպանության նախարարության անտառային կոմիտե /Հասցե. ՀՀ, ք. Երևան, Ա. Արմենակյան 129/ 

2. «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն»› ՊՈԱԿ /Հասցե. ՀՀ, ք. Երևան, Չարենցի 46/

3. «Հայաստանի բնության պետական թանգարան» ՊՈԱԿ /Հասցե` ք.Երևան, Տիգրան Մեծի 34/

4. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ /Հասցե` ք.Երևան Բուզանդի 1/3/

5. «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ /Հասցե` ք.Երևան, Նորք Մարաշ Արմենակյան 129/

6. «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ /«Զվարթնոց-2»› օդանավակայան/

7. «Զիկատար» բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ /Հասցե` ք.Երևան. Բաղրամյան 3/

8. «Զանգեզուր» կենսոլորտային համալիր›› ՊՈԱԿ /Հասցե. Սյունիքի մարզ, ք. Կապան, Մ. Ստեփանյան 42/27/

9. «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ /Հասցե` Գեղարքունիքի մարզ, ք.Սևան, Նաիրյան 178

10. «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ /Հասցե` Տավուշի մարզ, ք.Դիլիջան,Թբիլիսյան 2/

11. «Արփի լիճ» ազգային պարկ ՊՈԱԿ /Հասցե` Շիրակի մարզ, գ. Բերդաշեն/

12. «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ /Հասցե` Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ/

13. «Խոսրովի անտառ»› պետական արգելոց» ՊՈԱԿ»:

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում