Ճամբարակում հսկայական քանակությամբ ապօրինի ծառահատումներ են տեղի ունեցել. Արթուր Գրիգորյան (ֆոտո)

«Այս տարվա հուլիս ամսին Հայանտառի Ճամբարակի մասնաճյուղում ստուգում էինք իրականացրել՝ վերջին երեք տարիների համար: Պարզվել էր՝ մոտ 500 ապօրինի հատված ծառ կա («օրինական» հատատեղերի հարցը հետո՝ այլ համատեքստում կներկայացնեմ): Ստուգումն ավարտելուց հետո սրանք որոշում են, թե հաջորդ ստուգումը հավանաբար կլինի մի երեք տարի հետո ու դրուժբեքն առած հարձակվում են անտառի վրա: Նոյեմբերին ևս մեկ ստուգում ենք անում ու ինչա պարզվում՝ վերջին երեք ամսվա մեջ համարյա նույնքան ապօրինի ծառահատումա եղել, որքան նախորդ երեք տարվա ընթացքում: Ստուգումը դեռ ընթացքի մեջ է, բայց արդեն 300-ն անցել ենք»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը:

Վերջինս մանրամասնում է. «Երկու օր առաջ առավոտյան պատահաբար վարչապետնա ճանապարհին տեսնում տղաներին, կանգնում, հարցնումա, թե ի՞նչ վիճակա անտառում, կողքից անտառապահները փորձում են արդարանալ, թե բա ձմեռ է, գյուղացիները կտրում են, որ տաքանան... Ուրեմն՝ ոչ մի տեղ գյուղացին երեք ամսում երեք-չորս հարյուր ծառ չի կտրում, եթե դա համաձայնեցված չէ անտառում մշտապես հսկողություն իրականացնելու պարտավորություն ունեցող անտառապահների ու վերջիններիս ղեկավարության հետ, խելոքներ: Իսկ եթե դա իրոք այդպես է, էլ ինչի՞ են պետք այդ բազմաքանակ անտառապահ-անտառապետ ու եսիմինչապետերը:

Ասել կուզեմ՝ իրեն խորամանկ երևակայող աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում: Արխաին մի ընկեք, ստուգումներն իրականացվելու են պարբերաբար ու անսպասելիորեն, արդյունքներն էլ գնահատվելու են ոչ միայն ապօրինի հատումների հաշվարկով, այլև «օրինական» տրված հատատեղի օրինականությունը գնահատելով: Հեսա ՀԷԿ-երն ու Արարատյան արտեզյան ավազանն ավարտենք, անցնում ենք անտառների ու կենդանական աշխարհի հարցերով հանրային ու մասնագիտական քննարկումներին, նոր ստուգաթերթերի նախագծերը գրեթե պատրաստ են»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում