Ծառահատումներ՝ «Շիկահող» պետական արգելոցում (ֆոտո)

Համացանցում շարունակում են ահազանգեր հնչել տարբեր վայրերում տեղի ունեցող կամ նոր հայտնաբերված ծառահատումների մասին: Այս անգամ ահազանգում են «Շիկահող» պետական արգելոցից, մասնավորապես Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի ավագ պետական տեսուչ Գևորգ Գասպարյանը գրում է. «Այսօրվա շրջայցի ժամանակ պարզվեց, որ Կապան-Մեղրի ճանապարհը, որը անցնում է «Շիկահող» պետական արգելոցով 45-54 կմ աջ և ձախ կողմում վնասել են ճանապարհի եզրերը ցուց տվող նշանները և կատարել ապօրինի ծառահատում: Կտրված է կանգուն չոր, կիսաչոր տարբեր տրամաչափի ծառեր, սկսած 30-50սմ տրամագծով, իսկ ճանապարհից դեպի անտառի բարձր գոտիներ կտրված են 25 և ավելի թաց հաստաբուն կաղնիներ: Հատված հաստաբուն կաղնիների փայտանյութի մի մասը դեռ տեղում է:

Կտրելուց հետո "խելոքները" մթոմ քողարկել են, կոճղին լցնելով, հող և խոտ, բայց չեն հասկանում, որ ինչքան էլ քողարկեն բացահայտվելու է:

Այս ամենը կարելի է որակել բարբարոսություն սեփական բնության նկատմամբ, այս մարդիկ չեն սիրում մեր Հայրենիքը և մեր բնությունը, այս մարդիկ միայն վնասելու համար են, և նաև նրանց պատասխանատուները, ովքեր աչք են փակում այս ամենին կամ դիտավորյալ լռում են, որոնք տեղյակ են և պետությունից ստանում են աշխատավարձ և ընդառաջում են ապօրինի ծառահատման, իրենց համարելով անպատժելի:

Ոչ մեկը անպատիժ չի մնալու, բոլորը իրենց արժանի պատիժն են ստանալու»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում