2019թ.-ին որքան կկազմի բնապահպանության նախարարության բյուջետային հատկացումը

Օրերս ՀՀ ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը հայտնեց, որ 2019 թ-ին ՀՀ բնապահպանության նախարարությանը պետբյուջեից նախատեսվում է հատկացնել 5,233.8 միլիոն դրամ: 

Հատկացվող միջոցներն ուղղվելու են «Անտառների կառավարում», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում և մոնիտորինգ», «Բնապահպանական նմուշների պահպանություն և ցուցադրություն», «Բնական պաշարների և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարում և պահպանություն» ծրագրերի կյանքի կոչմանը:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում