Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 12-ի ցերեկը, 13-ին առանձին շրջաններում, 14-17-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Թեև նոյեմբերի 12-ին՝ ժամը 14:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, այնուհանդերձ, վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Հիդրոօդերևութաբանական կանխատեսումների համաձայն՝ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-14-ի ցերեկը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-7 աստիճանով: Նոյեմբերի 12-17-ը մայրաքաղաք Երևանում և ՀՀ տարբեր մարզերում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում