ՀՀ-ն քաղաքացու կյանքը քաղցկեղին է հանձնում 145 հազ. դոլարի հանքարդյունաբերական արտադրանքի դիմաց

Ամուլսարի ոսկու հանքի շահագործման շուրջ տնտեսական վերլուծությունները շարունակվում են: Տարբեր մասնագետներ ներկայացնում են հանքի գործելու կամ չգործելու շուրջ իրենց տեսակետը: Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ներկայացնում է հետաքրքիր տեղեկատվություն, որը ներկայացնում ենք առանց մտքային խմբագրման.

«Կյանքի գինը Հայաստանում

(երկիրը քաղաքացուն քաղցկեղին է հանձնում 145,000 ԱՄՆ դոլարի հանքարդյունաբերական արտադրանքի ծավալի դիմաց)

Ուրեմն կհիշեք, որ գրել էի Հայաստանում հանքարդյունաբերության արտադրանքի աճի և քաղցկեղով մահացությունների աճի հնարավոր պատճառահետևանքային կապի մասին:

Ցավոք, պետք է ասեմ, որ հետազոտության նախնական արդյունքները ցույց են տալիս, որ այդ կապը կա և դա բերել եմ ստորև (կից նաև նայեք Stata ծրագրով հետազոտության արդյունքները): Բայց նախ ասեմ, որ հետազոտությունը իրականացրել ենք Արմինե Ղազարյանի հետ, նրա շատ կաևոր հետազոտական փորձով, որպես Անգլիայի Southampton համալասարանի PhD թեկնածու:

Արդյունքները հետևյալն են: Յուրաքանչյուր լրացուցիչ 10 միլիոն դոլարի հանքարդյունաբերական արտադրանքի դիմաց Հայաստանը 100,000 բնակչի հաշվով քաղցկեղին զոհաբերում է լրացուցիչ 2.3 մարդկային կյանք:

Եթե ավելի պարզ ասեմ, 3 միլիոն բնակչի դեպքում, Հայաստանում յուրաքանչյուր 10 մլն դոլարի հանքարդյունաբերական արտադրանքի աճի դիմաց Հայաստանում քաղցկեղի մահացությունները չորս տարի հետո կավելանան 69 մարդով:

Ստացվում է, որ եթե ոչ մասնագիտական ասեմ, ՀՀ-ն իր մեկ քաղաքացու կյանքը քաղցկեղին է հանձնում ընդհամենը 145,000 դոլարի թողարկման դիմաց, որը ոչ թե բյուջեի մուտք է, այլ ընդհամենը արտադրանքի ծավալ:

հ.գ. Արմինեի հետ որոշել ենք ավելի խորանալ այս թեմայով և ավելի շատ տեղեկատվություն հավաքել, ամբողջ երկրի մասշտաբով, եթե մարդիկ կան, որ ուզում են ներգրավվել, գրեք:

Հետազոտության համար օգտագործված բոլոր թվերը վերցված են ԱՎԾ տվյալների շտեմարանից»:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում