Հուսով ենք Կառավարությունը թույլ չի տա, որ մի քանի մլրդ արժողությամբ Ջերմուկ քաղաքը վերանա. առողջարանի տնօրեն (տեսանյութ)

«Եթե զբոսաշրջիկներ չգան Ջերմուկ, ինքնըստինքյան առողջարանները փակվելու են, իսկ քաղաքը կդառնա պարզապես գյուղ, որտեղ 7000 բնակչի փոխարեն կապրեն մի քանի 100 հոգի, որոնք էլ կաշխատեն հանքում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասացին Ջերմուկ քաղաքի առողջարանների տնօրենները՝ խոսելով Ամուլսարի հանքի շահագործման հետևանքով Ջերմուկ քաղաքին պատճառվող վնասի մասին:

«Օլիմպիա» առողջարանի տնօրեն Տիգրան Մարգարյանը մանրամասնեց. «Մինչ այս տարի նույնսիկ չէր երևում նրանց «հետքերը»՝ թղթային աշխատանքներ էին: Այս տարի սկսեցին արդեն ճանապարհներ բացել դեպի սար և արդեն մեզ համար էլ էր պարզ, թե ինչ կատաստրոֆիկ ավիրվածություններ են լինելու սարի տարածքում, որովհետև մինչև դա մենք էլ չէինք հասկանում՝ դրա մասնագետը չենք: Ասում էին՝ հա՛, այնտեղ հանք է լինելու, ձեզ չի խանգարելու: Հիմա մեր համայնքի ազգաբնակչությունը որքի է կանգնել՝ ավելի լավ հասկանալով, թե ինչ է իրենց սպասվում»:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում