Որքան վնաս է պատճառվել շրջակա միջավայրին մեկ շաբաթվա ընթացքում

Հոկտեմբերի 15-ից 19-ը ընկած ժամանակահատվածում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում, ինչպես նաև հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 38 իրավախախտման դեպքերով հաշվարկվել է 1.886.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 18-ի վերաբերյալ նշանակվել է 1.810.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Մասնավորապես` բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման 31 դեպք և արձանագրված իրավախախտման դեպքերով հաշվարկվել է 1.878.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին պատճառած վնաս, իսկ 13-ի վերաբերյալ նշանակվել է 1.200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝ Լոռի՝ ապօրինի ծառահատման 2 դեպքի (2 սոճենի, 1 կաղնի, 1 բոխի) վերաբերյալ հաշվարկվել է 224.300 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքի (1 ընկուզենի) վերաբերյալ հաշվարկվել է 67.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման 8 դեպքի (43.5խմ) վերաբերյալ հաշվարկվել է 596.100 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Նախկինում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման 11 դեպքի վերաբերյալ նշանակվել է 1.100.000 ՀՀ դրամ գումարի վարչական տուգանք: Գեղարքունիք՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 7 դեպքի (19.1 խմ) վերաբերյալ հաշվարկվել է 687.600 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Երևան՝ ապօրինի ծառահատման 1 դեպքի (1 հացենի) վերաբերյալ նշանակվել է 50.000 ՀՀ դրամ վարչական տուգանք և հաշվարկվել՝ 175.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Սյունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքի (2 կաղնի) վերաբերյալ նշանակվել է 50.000 ՀՀ դրամ վարչական տուգանք և հաշվարկվել՝ 127.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է ապօրինի որսի 3 դեպք և արձանագրված իրավախախտման դեպքերով հաշվարկվել է 8.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 1-ի վերաբերյալ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝ Կոտայք` 1 դեպքով առգրավվել է 45 հատ (22 կգ) սիգ տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Կոտայքի մ., ք. Աբովյանի «Նարեկ» ծերանոց։ Շիրակ` 1 դեպքի (1 դնովի ցանց) վերաբերյալ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Վայոց Ձոր` 1 դեպքի (1 նապաստակ) վերաբերյալ հաշվարկվել է 8.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում արձանագրվել է իրավախախտման 2 դեպք, որոնց վերաբերյալ կայացվել է վարչական տուգանքի որոշում և նշանակվել է 350.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝ Արարատ՝ առանց ՋԹԱ թույլտվության աշխատելու 1 դեպքով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Վայոց Ձոր՝ ջրօգտագործման թույլտվության պահանջները խախտելու 1 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: 

Ընդերքի պահպանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման 2 դեպք, որոնց վերաբերյալ կայացվել է վարչական տուգանքի որոշում և նշանակվել՝ 210.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝ Արարատ` 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 15. 000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Գեղարքունիք` 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 60.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 1.536.420 ՀՀ դրամ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում