Կոկորդիլոսների միջոցով մեր երկիր կարող են ներթափանցել մի շարք վտանգավոր հիվանդություններ. միջազգային փորձագետ

«...Կոկորդիլոսների միջոցով մեր երկիր կարող են ներթափանցել մի շարք վտանգավոր հիվանդություններ: Այդ միսը մի շարք հիվանդությունների աղբյուր կարող է հանդիսանալ: Եթե մենք սկսում ենք կոկորդիլոսներ բազմացնել, մենք արդեն ստեղծում ենք բնության, վայրի կենդանիների մեջ հիվանդությունների տարածման ցիկլ: Դաշտավան գյուղի տարածքում հատուկ նշանակության օբյեկտ է ստեղծվում ու բավականին վտանգավոր...». Հայաստանում պլանավորվող կոկորդիլոսաբուծարանի վտանգների մասին զրուցեցինք Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) անասնաբուժական ծառայությունների որակի գծով փորձագետ, Համաշխարհային կենդանաբուժական ասոցիացիայի (WVA) զոոնոզ հիվանդությունների հսկողության և կանխարգելման փորձագետ Գրիգոր Գրիգորյանի հետ։

Վերջինս հանդիսացել է ՍԱՊԾ առաջին պետը, ինչպես նաև գործունեություն է ծավալել տարբեր միջազգային կառույցներում, այդ թվում՝ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունում (FAO), Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությունում (OIE), Ասիական զարգացման բանկի (ADB), ՄԱԿ-ի զարգացման ծրագրերում (UN), Եվրահանձնաժողովում (EC) եղել է կենդանաբուժական և սննդի անվտանգության գծով, կենդանիների առողջության, անասնաբուժասանիտարական առողջապահության միջազգային փորձագետ է։ Աշխատանքային գործունեության ընթացքում ուսումնասիրություններ է կատարել Եվրասիական երկրներում, մասնավորապես՝ Պարսկաստանում, Թուրքիայում, Միջին Ասիայի երկրներում՝ Ուզբեկստան, Ղազախստան, Տաջիկստան, Ղրղզստան, Չինաստան, Մոնղոլիա և այլն, եվրոպական երկրներում՝ ՌԴ, Լիտվիա, Սերբիա և այլն, Հարավային Ամերիկայում՝ Սուրինամում, Գայանայում, Կարիբյան ավազանի մի քանի երկրում՝ Բարբադոս, Յամայկա, Բահամյան կղզիներ, Հայիթի, ինչպես նաև Հարավային Աֆրիկայում։ Աջակցել է նշված երկրներում համակարգերի բարելավման և միջազգային փորձի ներդրման գործում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում