Երևանում շարունակվում է ծառերի անվերահսկելի էտը (ֆոտո)

Երևանում շարունակվում է ծառերի անկանոն ու անվերահսկելի էտը և ծառահատումներն, առհասարակ: Օրերս ահազանգ ստացանք Երևանում տեղի ունեցող «ծառահատումների» մասին: Քաղաքացին հայտնում էր «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում ծառեր էտելու և հատելու մասին:

Ըստ ահազանգողի հայտնած տեղեկության՝ դեպքը տեղի է ունեցել մոտ հոկտեմբերի 4-5-ը: Մեկ շաբաթ անց մեզ հետ զրույցում քաղաքացին հայտնեց. «Օրվա վերջում ևս մի քանի ծառ էին հատել, ցերեկը սղոցի ձայնը գալիս էր»: 

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդագրություն հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ուշադրությունը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում