Կրկին ու կրկին հրդեհումներ անտառամերձ հողահանդակներում, արդյունքում տուժում է անտառը

Հոկտեմբերի 8-9-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Թամարա» գործարանի մոտակայքում՝ 500 քմ, «Ղարս» ռեստորանային համալիրի մոտակայքում՝ մոտ 500 քմ բուսածածկույթ, Արզական գյուղում՝ մոտ 5 հա, Արամուս գյուղի ջերմոցների մոտակայքում` մոտ 4000 քմ, Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի թիվ 95 շենքի մոտակայքում՝ մոտ 1500 քմ, Մաքրավանք թաղամասում՝ եկեղեցու մոտակայքում՝ մոտ 16 հա խոտածածկույթ, մոտ 8000 քմ անտառածածկ տարածք և ջերմահարվել՝ մոտ 80 դեկորատիվ ծառ, Ալափարս-Սոլակ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին՝ մոտ 1 հա խոտածածկույթ և մասամբ ջերմահարվել՝ 6 դեկորատիվ ծառ, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Ֆանտան գյուղի մոտակայքում՝ 1 հա խոտածածկույթ, Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ-ի մոտակայքում՝ 2.5 հա, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մարմարաշենի խճուղու թիվ 9/6 հասցեում գտնվող «Մ.Իգիթյան» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի մոտակայքում՝ 300 քմ, Անուշավան գյուղի 26-րդ փողոցում՝ մոտ 80 հակ պահեստավորած անասնակեր, Ղարիբջանյան գյուղի մոտակա հանդամասում՝ մոտ 3000 քմ, Նոր Կյանք գյուղում՝ մոտ 5000 քմ, Մարալիկ-Գուսանագյուղ ավտոճանապարհի 14-րդ կմ-ին՝ 0.20 հա, Սևան-Մարտունի ավտոճանապարհի 80-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 30 հա, Տավուշի մարզի Բերդավան գյուղում՝ 1 հա, Ոսկեպար գյուղում՝ մոտ 7 հա, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ալիխանյան եղբայրներ փողոցի մոտակայքում՝ մոտ 250 քմ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի «Արենի օբա» կոչվող տարածքում՝ մոտ 15 հա խոտածածկույթ: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Բնապահպանության նախարարի տեղակալ Այսեր Ղազարյանն ուշադրություն է հրավիրում խնդրի վրա՝ գրելով. «Կրկին ու կրկին հրդեհումներ անտառամերձ հողահանդակներում, արդյունքում տուժում է անտառը, այս այնգամ Հրազդանի անտառտնտեսության մասնաճյուղի տարածքում, Արզականի բնակավայրից 2,3կմ դեպի արևմուտք։

Կոչով կրկին դիմում եմ ՀՀ բնակչությանը` պահպանել հակահրդեհային կանոնները և ձեռնպահ մնալ խոզանների ու բուսական մնացուկների այրումից:

Հիշեցնենք, որ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդավածի է ենթակետով արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով և չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 85.2 կետով վերոհիշյալ տարածքներում այրում կատարելու համար նախատեսվում է քաղաքացիների նկատմամբ տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսունապատիկի չափով:

Վնասի համապատասխան չափը գերազանցելու դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի 297 և 298 հոդվածներով նախատեսվում է պատիժ` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով տուգանք, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

Բնության հատուկ պահպանվող տարածքներում նման դեպքերի համար նախատեսվում է պատիժ` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում` առավելագույնը երեք տարի ժամկետով»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում