Արդեն 100 օր է, ինչ փակ են դեպի Ամուլսարի հանք տանող ճանապարհները

Այսօր լրանում է դեպի Ամուլսարի ոսկու հանք տանող դաշտամիջյան ճանապարհները փակ պահելու 100-րդ օրը: Սեպտեմբերի 29-ին, 100-րդ օրվա կապակցությամբ, նախատեսված են մի շարք ակցիաներ և միջոցառումներ: 

Բնապահպան Մարիամախոտ Սուխուդյանն իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանն ասում էր, իմ օրոք, եթե լիներ այս հանքը, միանշանակ, չէր աշխատելու: Հարգելի վարչապետ, արդեն 100 օր է ինչ, ձեր օրոք, Ամուլսարի հանքը չի աշխատում»:

Ինչպես տեղեկանում ենք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պաշտոնական կայքից, սեպտեմբերի 28-30-ին կազմակերպվում է էկոհայրենագիտական ճամփորդություն դեպի Վայոց ձոր՝ Ջերմուկ-Ամուլսար: «Ճամփորդության նպատակն է միանալ «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությանը և ուսումնաճանաչողական արշավի միջոցով սովորողներին ծանոթացնել Հայաստանի N 1 բնապահպանական խնդրին և դրա արդյունքում հասցվող վնասներին:

Կրթահամալիրի Ավագ դպրոցի սովորողները մեկ օր կանցկացնեն Ամուլսարի պոստերում, որտեղ շուրջ 100 օր է բնապահպաններ, գյուղացիները օր ու գիշեր պահպանում են տարածքը՝ թույլ չտալով Լիդիան ընկերությանը շահագործել հանքը: Պոստերի բնապահպանները սովորողներին տեղում կծանոթացնեն խնդրին, միասին կգունազարդենք տնակներից մեկը և մեր միասնությունը ցույց կտանք ազգային պարի ուսուցմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք նաև, որ Մաշտոցի պուրակում տեղի կունենա նաև ֆոտոցուցահանդես և համերգ. «Սեպտեմբերի 30-ին, ժամը 16։00 Մաշտոցի պուրակում կազմակերպում ենք լուսանկարների ցուցահանդես և համերգ։ Ցուցադրվելու են 2012թ-ից ի վեր Ամուլսարի պաշտպանության համար կազմակերպված տարբեր ակցիաների լուսանկարներ։ Համերգը կսկսվի 18:00-ին, և կնվագեն Վիշապ անսամբլը, Ռուբեն Հախվերդյան տրիոն, Մար Մարգարյանը (քանոն). մյուս երաժիշտների մասին գրենք շուտով :) Կլինեն նաև ելույթներ Ամուլսարի պայքարի տարբեր տարիների մասնակիցների կողմից»: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում