Հայաստանը հանքարդյունաբերող երկրից պետք է վերածվի տեխնոլոգիական երկրի. Նիկոլ Փաշինյան

Օրերս Բաղրամյան 26-ում Հայաստանի հանրապետության անկախության 27-րդ ամյակին նվիրված ընդունելության ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ընդգծել է, որ ՀՀ հանքարդյունաբերող երկրից պետք է դառնա տեխնոլոգիական առաջընթաց ապահովող երկիր: 

Վերջինս մասնավորապես ասել է. «Նոր ոճի, նոր սերնդի գործարար ասելով նկատի ունեմ ոչ միայն այն գործարարներին, ովքեր նոր են ի հայտ գալու, այլև բոլոր նրանց, ովքեր մինչև այժմ էլ գործել են կամ պատրաստ են գործել օրինականության, տնտեսական ազնիվ մրցակցության, սիրո և համերաշխության տրամաբանության ներքո: Մենք բոլոր այս մարդկանց հետ մշտական երկխոսության, համագործակցության պայմաններում միասին պետք է էականորեն փոխենք մեր երկրի տնտեսական կառուցվածքը՝ Հայաստանն ագրարային, հանքարդյունաբերող և խաղադրույք կատարող երկրից վերածելով բարձր տեխնոլոգիական արտադրանք թողարկող, արդյունաբերական, թվային և տեխնոլոգիական երկրի»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում