Տեսչական մարմինը ստուգում է սկսում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում

«Սեպտեմբերի 10-ից սկսած մեր տեսչությունը ստուգում է սկսում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում: Ակնկալում եմ տեղական ակտիվ երիտասարդության, քաղաքացիական ակտիվի ու առհասարակ Սյունիքում հանքարդյունաբերական հարցերով հետաքրքրված բոլոր, բոլորի աջակցությունը՝ ստուգումներն արդյունավետ ու հանրության համար վստահելի խորությամբ իրականացնելու համար»,- այս մասին տեղեկանում ենք Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանից:

Հիշեցնենք, որ հունիս ամսվա սկզբին Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հայտնել է. «Մենք խոսում ենք 28 մետաղական հանքերի մասին, բայց դրանց մեծ մասը շահագործման փուլում չի գտնվում, սակայն օրենքով նախատեսված է, որ եթե գործունեությունը չի իրականացվում մեկ տարվա ընթացքում, ապա փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած է ճանաչվում: Զուգահեռ նաև այդ գործընթացն ենք մեկնարկել: Այսինքն, կտեսնենք, թե որ հանքարդյունաբերական շահագործման թույլտվություն ունեցողներն են, որոնք չեն սկսել և կնախաձեռնենք դրական փորձաքաննական եզրակացությունները կասեցնելու գործընթացը»: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում