Ահազանգ. Սյունիքի մարզում հրդեհ է բռնկվել

Այսօր՝ օգոստոսի 29-ին ահազանգ է հնչել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի անտառներում: Նախնական տեղեկությունների համաձայն, հրդեհը բռնկվել է Արցախի տարածքում գտնվող վարելահողերի տարածքից, որը Քաշաթաղի շրջանի հարակից տարածքն է։ 

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Սասուն Մանուկյանը հայտնում է. «Կապան համայնքի հարակից՝ Արցախի հանրապետության տարածքի անտառային գոտում՝ հրդեհի օջախ կա։ Այն «Հայանտառ»-ի տարածքում չէ, այդուհանդերձ, Արցախի մեր գործընկերներին տեղեկացրել ենք, որ պատրաստ ենք աջակցել։ Շնորհակալ եմ, բոլոր նրանց, ովքեր սրտացավ են և պատրաստ են մասնակցել մարման աշխատանքներին։ Անհրաժեշտության դեպքում կտանք լրացուցիչ տեղեկատվություն»: (Թարմացված)

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում