Այսօր մաքրման աշխատանքներ են տարվելու զուգահեռաբար 7 տարբեր այգիներում

Հայաստանում գործող մի շարք նախաձեռնություններ այսօր լայնածավալ մաքրման աշխատանքներ կիրականացնեն հանրապետության ամբողջ տարածքում: «Խարույկ արշավական ակումբի» հիմնադիր Գեղամ Օհանյանից տեղեկանում ենք, որ օգոստոսի 15-ը հայտարարվել է Էկոմաքրության օր և ավանդույթը տարածվելու է ամսվա յուրաքանչյուր 15-րդ օրվա վրա: Այսօր աշխատանքներ են տարվելու 7 տարբեր այգիներում զուգահեռաբար՝ ժամը 19։00։ 

Այգիներնն են՝ Կրպեյանի անվան այգի՝ առաջին մասիվ (Խարույկ արշավական ակումբ), Բուսաբանական այգի (Կարին երգի և պարի ավանդական համույթ, Մաքուր Հայաստան), Վանաձոր՝ քիմ գործարանի հարակից տարածք (Ինստիգեյթ), Նոր Արաբկիր այգի՝ Մալականների այգի՝ Կոմիտաս (Կայթ երգի և պարի ավանդական համույթ), Կոմիտասի անվան պանթեոն՝ Արշակունյաց (Խարույկ արշավական ակումբ, Էկո աղբ, Նեթվորք արշավներ), Ստեփանակերտ՝ Եղբայրական գերեզմանոցի հարակից տարածք (Ինստիգեյթ), Գորիս՝ Ակսել Բակունցի դպրոցին հարակից կասկադ (Ինստիգեյթ): 

Գեղամ Օհանյանը նշում է, որ պլաստիկն ու ապակին առանձնացվելու է և տեղափոխելու համապատասխան կետեր։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում