Ախթալա գետակն այսպիսի գույն ուներ հանքերի ստորին հատվածում (ֆոտո)

Քաղաքացիները շարունակում են ահազանգել ՀՀ բնության մեջ հանդիպող անսովոր և տարօրինակ դեպքերի մասին: Այս անգամ ահազանգում է Համայնքային համախմբման ու աջակցության կենտրոնի տնօրեն Օլեգ Դուլգարյանը՝ հրապարակելով լուսանկարներ Դեբեդ և Ախթալա գետեր լցվող կասկածելի գույնի ջրային զանգվածից: 

Օլեգ Դուլգարյանը մասնավորապես գրում է. «Հուլիսի 20-ին Դեբեդ գետի վտակ Ախթալա գետակը այդպիսի գույն ուներ Ախթալայի ԼՀԿ-ին պատկանող հանքերի ստորին հատվածում: Այստեղ միշտ հանքաջրերը խառնվում են գետակին և հոսում խառնվում Դեբեդ գետի ջրերին»:

Ավելի ուշ վերջինս հրապարակում է նաև կանաչ երանգ ունեցող զանգված լուսանկարներ. «2018 թվականի հուլիսի 20-ին ֆիկսեցի Ախթալայի ԼՀԿ-ին պատկանող հանքերից այդպիսի տարօրինակ, կանաչա-կապտավուն գույնի ջրերի հոսսքը, որը խառնվում էր Ախթալա գետակին, որը իր հերթին թափվում է Դեբեդ գետը»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում