Ֆրանսիայի Հանրապետության մոտ 100 քաղաքացի ժամանել է «Արփի լիճ» ազգային պարկ

«Արփի լիճ» ազգային պարկ է այցելել Ֆրանսիայի Հանրապետության մոտ 100 հոգուց բաղկացած զբոսաշրջիկների խումբ: ՊՈԱԿ-ի գիտության և տուրիզմի բաժնի աշխատակիցների հետևողական աշխատանքի շնորհիվ տարեցտարի աճում է բնության հատուկ պահպանվող այս տարածք այցելող զբոսաշրջիկների քանակը, իսկ այս տարվա այցելուների նման մեծ թիվն աննախադեպ է։ Այս մասին հայտնում է Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ֆրանսիացի զբոսաշրջիկների խումբը 10 օր մնալու է ինչպես ազգային պարկի ռեկրեացիոն գոտում, այնպես էլ հարակից համայնքների տարածքներում՝ բուֆերային գոտում ստեղծված վրանային ճամբարներում: Այսքան մեծ թվով զբոսաշրջիկների ընդունելությունը նպաստում է ոչ միայն ազգային պարկի զարգացմանը, այլև տնտեսական գոտու համայնքների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը։ Ֆրանսիացի զբոսաշրջիկները ծանոթանում են Արփի լճի հարուստ կենդանական և բուսական աշխարհին, մշակութային կոթողներին, հարակից համայնքների բնակիչների կեցության առանձնահատկություններին։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում