Երբ սեփական աչքերով տեսնում ես, թե ի՞նչ է կատարվել Շիկահողի արգելոցում, քիչ է մնում գժվես (ֆոտո)

Ինչպես հայտնել ենք, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը հայտարարել էր, որ տեսչական ստուգումներ են իրականացվում «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում: 

Այս գործով արդեն հետաքրքիր զարգացումներ են ի հայտ գալիս: Գևորգ անունով օգտատերը իր սոցիալական էջի միջոցով հայտնում է, որ ընդգրկվել է տեսչական ստուգող խմբի կազմում: Վերջինս մասնավորապես գրում է. «Այսօր բնապահպանության տեսչության պետի թույլտվությամբ տեսչական ստուգող խմբի կազմում էի ընդգրկվել: Ստուգումներ Շիկահողի արգելոցում, Բարթաս տեղամասում:

Երբ սեփական աչքերով տեսնում ես թե ի՞նչ է կատարվել Շիկահողի արգելոցում քիչ է մնում գժվես:

Արա բայց արգելոցո՞ւմ...

Արաաաաա խիիիի՞...

Միթե փողի համար կարելի է այդպես ավիրել բնությունը, թե ինչ է կոնյակի տակառ ենք սարքում...

Արաաա դուք մեր երկիրը չեք սիրում, հաստատ մարդիկ են դատվելու... ցանկալի կլինի խոշորներից...

Հաստաբուն կաղնիները տակառ պատրաստելու համար քիչ հերիք չի հատվել են մի հատ էլ տրակտորով ճանապարհ են բացել, որ հատված կտորները կարողանան տեղափոխել, այն ինչ արգելոցի տարածքում արգելվում է ցանկացած տեսակի հողային աշխատանքներ առավել ևս ծառահատումներ»:

Իսկ Սյունիքի բնապահպանության տեսչության պետի, տեղակալի և այն մարդիկ ովքեր անգործության են մատնված հրաժարականի կամ պաշտոնից հեռացնելու ժամանակն է վաղուց:

Հլը ինչեր է բացահայտվելու...»

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում