Սևանի «ծաղկելու» հիմնական պատճառը ջրի բարձր ջերմաստիճանն է. Փոխնախարար

Ինչպես հայտնել ենք, օրերս ահազանգ հնչեց Սևանա լճից: Տեսանյութում երևում էր, որ ջուրը կանաչ գույն է ստացել, ինչն անհանգստացրել էր բազմաթիվ բնասերների: Այս թեմային անդրադարձել է նաև ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը՝ գրելով. «Այդ երևույթի հիմնական պատճառը ջրի բարձր ջերմաստիճանն է (24-25°), որն էլ իր հերթին ֆիզիկական և կենսաբանական տարբեր պրոցեսների զարգացմանն է նպաստում և լավ պայմաններ են ջրիմուռների առատ աճման ու լճի ծաղկման համար, որոնք էլ ջրին նման տեսք են տալիս։

Այս երևույթը միշտ կա, բայց այս տարի առավել ցայտուն է արտահայտված։ Վերջին անգամ նման առատությամբ նկատվել էր 2006թ-ին։

Նաև լճի մակարդակի անընդհատ բարձրացնելն ու իջեցնելը իր բացասական ազդեցությունն է թողնում։

Մոտ 10 օր կտևի այս պրոցեսը, հետո կկրկնվի օգոստոսի երկրորդ կեսին»։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում