Ջրային կոմիտեի նոր նախագահ է նշանակվել

Հուլիսի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ջրային կոմիտեի նոր նախագահ է նշանակվել: Որոշման մեջ մասնավորապես ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով.
Ինեսսա Գաբայանին նշանակել ջրային կոմիտեի նախագահ»:

Նշենք, որ Ինեսսա Գաբայանը «Հիդրոէներգետիկա» ՍՊԸ-ի սեփականատեր Գրիգոր Գաբայանի դուստրն է ու այդ ընկերության տնօրենը։ Նշված ընկերությունը զբաղվում է փոքր ՀԷԿ-երի նախագծմամբ և այդ ոլորտում խորհրդատվական աշխատանքներով։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում