«Զանգեզուր» կենսոլորտային համալիրում սկսվել են տեսչական ստուգումներ

«Այսօրվանից Զանգեզուր կենսոլորտային համալիրում սկսվել են տեսչական ստուգումներ՝ անտառահատումների վերաբերյալ»,- այս մասին տեղեկանում ենք Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանից:

Վերջինս նաև տեղեկացնում է. «Ստուգումը բացվել է տասնօրյա ժամկետով, որը հարկ եղած դեպքում կարող է երկարացվել: Բոլորին խնդրում եմ իրենց ունեցած տեղեկատվությամբ աջակցել տեսչական խմբին՝ հաշվի առնելով տարածքի ահռելի չափերը և մեր ռեսուրսների անհամաչափ փոքր հնարավորությունները, որ հետո տեսչությանը չայպանեք ու խարազանեք, եթե ինչ-որ բան նկատած չլինենք»:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվար ամսին տարածվեց տեղեկություն խոշոր ծառահատումների մասին. «2017թ.-ի դեկտեմբեր ամսին «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի աշխատակիցները հայտնաբերել են 600-ից ավել ապօրինի հատված ծառեր, սակայն այդ մասին չեն հայտնել ո՛չ Ոստիկանությանը, ո՛չ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին: Ապօրինի ծառահատումները «Արևիկ» ազգային պարկի տարածքում են իրականացվել»: 

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում