«Դիլիջան» ազգային պարկում հայտնաբերեցինք բազմաթիվ տապալված ծառեր

«Նախանցյալ օրը Բլեյանի և Այթափի դպրոցների դպրոցականների և մանկավարժների մի խմբի բնապահպանական և ճանաչողական քայլարշավն էի ուղեկցում Դիլիջանի ազգային պարկում՝ Պարզ լճից դեպի Գոշավանք: Անտառի խորքում հայտնաբերեցինք բազմաթիվ տապալված ծառեր և նախապատրաստված մեծ քանակությամբ վառելափայտ: Ամբողջ վառելափայտը գեճ էր ու կտրտված բոլորովին առողջ ծառերից...»,- գրում է իր էջում Հրաչիկ Միրզոյանը:

Գրառումն ամբողջությամբ. «Սկզբում մեզ արգելեցին մոտենալ ,,վառելափայտի մթերման կայանին,, հետո տեսնելով մեր համառությունը փայտահատներից երեքը հեռացան դեպքի վայրից՝ թողնելով բենզինով աշխատող սղոցները: Հաջողվեց կապ հաստատել Բնապահպանության և ընդերքի պետական տեսչության ղեկավար Արթուր Գրիգորյանի հետ և ժամ, ժամ ու կես չանցած ժամանեցին ազգային պարկի, պետական տեսչության և ոստիկանության ծառայողները: Առանց պետհամարանիշի ,,Վիլիս,,-ով ժամանեցին նաև երկու ,,ջղայն,, անձնավորություն՝ խեղճ ու կրակ անտառապահի հետ: Ոստիկանները և տեսչության աշխատողները չափեցին տապալված ծառերի և նախապատրաստված վառելափայտի ծավալը, լուսանկարվեց տեղանքը և կազմվեց համապատասխան արձանագրություն: Տարածքի շրջակայքում հայտնաբերվեց երեք առողջ ծառեր, որոնք կիսամորթ էր արվել չարագործների կողմից: Այս մասին ևս կազմվեց արձանագրություն...

Պետք էր միայն տեսնել դպրոցականների ոգևորությունը, որոնք կարողացել էին մասնակիցը դառնալ անտառը հոշոտողների դեմ պայքարին...»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում