Սա հատուկ Նիկոլի համար եմ գրում. նավակ Ճոճողը՝ Ամուլսարի մասին

Բարի երեկո, սա հատուկ Նիկոլի համար եմ գրում:

Ի դեպ, եթե այսօր Լիդիանի ներկայացուցիչներին չլսեի, հավանաբար չէի գրի, բայց քանզի տեղի է ունենում ակնհայտ և անթաքույց շանտաժ, չեմ կարող չգրել:

Ամուլսարի հարցում հստակ դիրքորոշում հայտնելու համար պետք է ֆիքսել հետևյալը:

Առաջինը. Սկզբունքը իսկզբանե սխալ է ձևակերպված, այն պետք է ձևակերպել, ոչ թե մասնագիտական փորձաքննության, այլ իրավունքի դաշտում: Այսինքն կարևորը, ոչ թե այն է՝ կկեղտոտվեն ջրերը թե ոչ, այլ այն է՝ որ խախտվել է տեղի բնակչության հանքի շահագործման դեմ արտահայտվելու իրավունքը: Ի դեպ Լիդիանի ներկայացուցիչները պնդում էն, որ ունեն բնակչության համաձայնությունը, սակայն ստեղծված իրավիճակը խոսում է բոլորովին հակառակի մասին:

Երկրորդը. Վարչապետը այսօր ասում է՝ նենց տպավորություն է, որ ինչ որ մարդիկ ուզում են Հայաստանը քարշ տալ միջազգային դատարաններ: Այս ասածից ինձ համար հստակ է, որ ինչոր մարդիկ Վարչապետին ոչ պատշաճ տեղեկատվություն էն մատուցում. Վարչապետը միջազգային դատական գործընթացից մտահոգություն հայտնելուց պետք է նաև մտաբերի այն փաստը, որ այս հարցում դատական գործընթացը այլընտրանք չունի, որովհետև եթե Լիդիանը մեզ դատի չտա, ապա հստակ է, որ բնակչությունը դատի կտա Լիդիանին, կարծում եմ այս դեպքում փոխհատուցումները ընդհանուր հաշվարկով շատ ավելի մեծ կլինեն:

Երրորդը. Մեգամայնդերը ասում են՝ եթե Կառավարությունը ի վերջո որոշի չեղարկել Լիդիանի լիցենզիան, միջազգային ներդրողները Հայաստանին կսկսեն վերապահումով վերաբերվել: Ինձ իրավունք եմ վերապահում չհամաձայնվել այս տեսակետի հետ, և դրան կա մի պարզ բացատրություն: Տարիներ շարունակ միջազգային ներդրողները(լուրջ ներդրողները, այլ ոչ թե օֆֆշորներում գրանցվածները) Հայաստանին վերաբերվել են հենց վերապահումով, որովհետև Հայաստանում չի գործել, իրավունքի պաշտպանվածությունը, արդար դատական համակարգը և արդարությունը: Ըստ այդմ, քանի որ խոսքը գնում է բնակչության ոտնահարված իրավունքի մասին, կարող եմ հստակ ասել, որ Լիդիանի դեպքը միջազգային ասպարեզում կարող է դառնալ արդարության վերականգման և իրավունքի պաշտպանվածության նախադեպ, և ի լուր աշխարհի միջազգային ներդրող կազմակերպությունների համար ազդակ լինել, որ Հայաստանյան Հեղափոխությունից հետո Հայաստանում սկսել են գործարկվել վերը մատնանշվածս սկզբունքները:

Եվ չորրորդը. Վարչապետը ունի գործելու լիակատար լեգիտիմություն:

հ.գ. Վստահ եմ Նիկոլը ունի նաև բավականաչափ քաղաքական կամք արդար որոշում կայացնելու և հստակ դիրքորոշում հայտնելու համար:

Շնորհակալություն ուշադրության համար

հարգանքներով՝

նավակ Ճոճողը

 

 

Վիլեն Գաբրիելյանի ֆեյսբուքյան էջից:

 

Գրառումը ներկայացված է առանց խմբագրման:  

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում