«Մաքուր երկաթի գործարանը» գրեթե 100 մլն դրամի վնաս է հասցրել շրջակա միջավայրին

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. հունիսի 25-ից 29-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 14 իրավախախտում, 8-ի (3-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 600.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 101.752.778 ՀՀ դրամ: 

Ք.Երևան՝ «Մաքուր երկաթի գործարան» բաց բաժնետիրական ընկերությունում ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը ստուգվող ժամանակաշրջանում չի օգտագործել բավարար քանակությամբ չեզոքացուցիչներ, որի արդյունքում մթնոլորտ է արտանետվել սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների չափաքանակներից ավել վնասակար նյութեր: Կատարվել է մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման հաշվարկ։ Հաշվարկվել է 94.325.550 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որը մուտքագրվել է պետական բյուջե, նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում