Քայլերթ Երևանում՝ ի պաշտպանություն Ամուլսարի

Վաղը՝ հուլիսի 5-ին, Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ պայքարող «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը կանցկացնի քայլերթ՝ ի սատարումն Ամուլսարի ոսկու հանք տանող ճանապարհը փակած քաղաքացիների: Երթը կկրի նաև իրազեկման բնույթ՝ քաղաքացիներին ավելի մոտ դարձնելով խնդրին:

Երթի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ այս հղումով:

Ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ. «Ամուլսարը հանք չի՛ դառնա.

Ի պաշտպանություն, այս պահին, թերևս, երկրում ամենահրատապ հարցի՝ Ամուլսարի հանքի դեմ տեղում բողոքի ակցիա իրականացնող մեր հայրենակիցների՝ երթ մայրաքաղաքում էլ:

Հունիսի 22-ից, արդեն 3-րդ անգամ, Ամուլսարի հարակից բնակավայրերի բնակիչները փակել են հանք տանող ճանապարհները՝ շուրջօրյա հերթապահությամբ թույլ չտալով Լիդիան Արմենիա ընկերության աշխատակիցների և տեխնիկայի մուտքը տարածք:

Խնդրով մտահոգվածներին, ովքեր չեն կարող տեղում միանալ հանքի շահագործման դեմ բողոքող մեր ընկերներին, ունեն դիրքորոշում այս հարցում, հրավիրում ենք միանալ մեր երթին:

Հանդիպում ենք հուլիսի 5-ին /ՀՀ Սահմանադրությանը օրը՝ օրվա խորհրդով, այդ թվում՝ մաքուր և պաշտպանված միջավայրում ապրելու իրավունքի ամրագրումով/, ժամը 10:30-ին (որպեսզի շատ շոգ չլինի)՝ կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ /Բնապահպանության նախարարություն/, որտեղից էլ երթով կշարժվենք նախ կառավարության կենտրոնական մասնաշենք, այնուհետև՝ Լիդիան Արմենիայի երևանյան գրասենյակի շենք (Վազգեն Սարգսյան փող. 26/1):

Այս ակցիայով ցույց կտանք նաև մեր վճռականությունը՝ Լիդիանի՝ արբիտրաժային դատարան դիմելու հանգամանքի նկատմամբ:

Թույլ չենք տա, որ Հայաստանում որևէ հանքարդյունաբերող խոսի սպառնալիքի լեզվով:

Հ.Գ. Բնապահպանական այս երթը ոչ միայն միտում չունի ստվերելու Հայաստանում վերջապես ձևավորված սիրո և համերաշխության մթնոլորտը, այլև #մեր_քայլն է՝ ի աջակցություն ՀՀ #Դուխով կառավարությանը ;)

Հիրուր խեդ!!!»: 

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում