Ցույցեր և «հակացույցեր». Ամուլսարի հանքի շուրջ կրքերը չեն հանդարտվում (տեսանյութ)

Արդեն 11-րդ օրն է, ինչ Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիները փակ են պահում դեպի հանք տանող ճանապարհները: Երեկ՝ հուլիսի 1-ին, տեղի է ունեցել նաև ավտոերթ, որին մասնակցել են բազմաթիվ քաղաքացիներ: «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վազգեն Գալստյանը գրում է. «Երեկվա ավտոերթին, որը մեկնարկեց Արենիից, անցնելով Եղեգնաձորով և Վայքով, մասնակցում էին 63 ավտոմեքենա։ Սա փափուկ ուժի ցուցադրություն էր բոլոր նրանց, ովքեր կարծում են, թե Ամուլսարի խնդրով վճռականորեն զբաղվում են միայն ջերմուկցիներն ու գնդեվազցիները։ Անհրաժեշտության դեպքում ողջ Երևանն ու Վայոց Ձորը կարող են թափ տալ հանքարդյունաբերողին։ Այս պահին դեպի հանք բարձրացող ճանապարհները շարունակում են փակ մնալ և Լիդիանի աշխատանքներն ամբողջությամբ դադարեցված են»։

Արդեն այսօր՝ հուլիսի 2-ին, «Լիդիան Արմենիա» (Lydian Armenia) ընկերության աշխատակիցները «հակացույց» են իրականացնում Հանրապետության հրապարակում՝ Կառավարության շենքի դիմաց: Վերջիններս էլ պահանջում են, որ հանքը շահագործվի՝ շեշտը դնելով իրենց աշխատանքային իրավունքների վրա: «Հակացույցին» ներկա էր նաև «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը, ով հայտնեց, որ իրենց նպատակն է «օգնել Կառավարությանը վերացնել այդ անօրինությունները»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում