«Դիլիջան» ազգային պարկում մեծանում է ազնվացեղ եղջերուի առաջին ձագուկը (ֆոտո)

«Դիլիջան» ազգային պարկի ֆեյսբուքյան էջում նոր լուսանկարներ են հրապարակվել օրերս Հայաստանում ծնված ազնվացեղ եղջերուի ձագուկից:

«Ձագուկը մեծանում է :) մարալներն էլ վայելում են «Դիլիջան» ազգային պարկի հարուստ բուսականությունը»,- գրված է հրապարակման մեջ:

Հիշեցնենք, որ ապրիլ ամսին Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան են բերվել 3 Կովկասյան ազնվացեղ եղջերուներ, որոնց միջոցով հետագայում հայոց բնաշխարհ կվերադառնա այս յուրահատուկ կենդանին: Վերջին անգամ ազնվացեղ եղջերուներ Հայաստանում արձանագրվել են 90-ական թվականներին: Ցավոք, կենդանին ենթարկվել է անխնա անօրինական որսի, որի արդյունքում տեսակը վերացել է: Մեկ հեկտար տարածքում պահվող մայրական կազմը բաղկացած է երեք առանձնյակից՝ երկու էգ և մեկ արու, որոնցից մեկն էլ արդեն լույս է աշխարհ է բերել առաջին ձագին:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում