«Լիդիան Արմենիայի» օտարերկրացի փորձագետն անպատիվ խոսքեր է ասել հանքի դեմ պայքարողներին (տեսանյութ)

Ինչպես հայտնել ենք, «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից ստացվել է տեղեկություն, որ հանքի տարածքում եղել է վթար և անհրաժեշտ է որոշ աշխատանքներ իրականացնել: Ճանապարհը փակած քաղաքացիներին խնդրել են թույլ տալ անցնել դեպի վթարի վայր, ինչին քաղաքացիները պատասխանել են պահանջով, որ այդ մասին տեղեկացվի բնապահպանության նախարարությունը: 

Այժմ, «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամները դեպքի վակրից հայտնում են, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել հանքի դեմ պայքարող քաղաքացիների և ընկերության միջև միասին գնալու վթար վայր: Պայմանավորվածությունը, սակայն, խախտվել է «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից, ինչի հետևանքով էլ վթարի վայր այդպես էլ չեն հասել: Գեղամ Օհանյանը հայտնում է նաև, որ ներկա օտարերկրացի փորձագետներից մեկը վիրավորանքներ է հասցրել պայքարող քաղաքացիներին:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում