Ամուլսարի հանքում վթար է եղել. ճանապարհները շարունակում են փակ մնալ

Արդեն 6-րդ օրն է, ինչ փակ են դեպի Ամուլսարի ոսկու հանք տանող ճանապարհները: Տեղի բնակիչները, մի շարք նախաձեռնությունների անդամների հետ միասին փակել են ճանապարհները՝ պահանջելով դադարեցնել հանքում իրականացվող աշխատանքները:

Քիչ առաջ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի թղթակիցը հայտնեց, որ «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից ստացվել է տեղեկություն, որ հանքի տարածքում եղել է վթար և անհրաժեշտ է որոշ աշխատանքներ իրականացնել:

Ճանապարհը փակած քաղաքացիներին խնդրել են թույլ տալ անցնել դեպի վթարի վայր, ինչին քաղաքացիները պատասխանել են պահանջով, որ այդ մասին տեղեկացվի բնապահպանության նախարարությունը:

Նշենք, որ հանքը չի գործում արդեն 6-րդ օրն է, և թե ինչ վթարի մասին է խոսքը դեռ հայտնի չէ:

Մանրամասները՝ շուտով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում