Առաջին իսկ օրվանից լինելու է թթվային դրենաժ. դոկտոր Ա. Սոբոլևսկին՝ Ամուլսարի ռիսկերի մասին (տեսանյութ)

Հանքերի ջրերի մաքրման ավելի քան 50 ծրագրերում, մի շարք հեղինակավոր աշխատություններում մասնակցություն ունեցած դոկտոր Անդրե Սոբոլևսկին (PhD) ներկայացրեց Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագրի սեփական գնահատականները:

Հանքարդյունաբերության բնապահպանական ազդեցության գնահատման, ինչպես նաև հանքի ջրերի մաքրման համակարգերի նախագծման, կառուցման և հետազոտման ասպարեզներում մեծ փորձառություն ունեցող փորձագետը կարծում է, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագիրը բարձր ռիսկային է և կան հանգամանքներ, որոնք ընդհանրապես փորձարկում չեն անցել:

Թարգմանությունը՝ համաժամանակյա։

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում