«Դիլիջան» ազգային պարկում ծնվել է ազնվացեղ եղջերուի առաջին ձագուկը (ֆոտո)

«Ուրախությամբ տեղեկացնում ենք որ «Դիլիջան» ազգային պարկի Կովկասյան ազնվացեղ եղջերուների վերաբնակեցման կենտրունում ծնվել է առաջին ձագուկը։ Փոքրիկ եղջերուն գտնվում է առողջ վիճակում»,- այս մասին հայտնում է Դիլիջան Ազգային Պարկը:

Հիշեցնենք, որ ապրիլ ամսին Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան են բերվել 3 Կովկասյան ազնվացեղ եղջերուներ, որոնց միջոցով հետագայում հայոց բնաշխարհ կվերադառնա այս յուրահատուկ կենդանին: Վերջին անգամ ազնվացեղ եղջերուներ Հայաստանում արձանագրվել են 90-ական թվականներին: Ցավոք, կենդանին ենթարկվել է անխնա անօրինական որսի, որի արդյունքում տեսակը վերացել է: Մեկ հեկտար տարածքում պահվող մայրական կազմը բաղկացած է երեք առանձնյակից՝ երկու էգ և մեկ արու, որոնցից մեկն էլ արդեն լույս է աշխարհ է բերել առաջին ձագին: 

WWF հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանը մեզ հետ զրույցում նշել է. «Ընդհանուր 10 հա է տարածքը, որից 1 հեկտարի վրա պահվելու է մայրական կազմը, հետո՝ երբ ձագերը ծնվեն, իրենց տեղափոխելու են մեծ ազատավանդակ՝ 9 հա, որտեղ իրենք պետք է արդեն վարժեցվեն վայրի բնություն բաց թողնելու համար: Մոտ 3 տարի այնտեղ կգտնվեն, հետո կտեղադրենք ռադիովզկապներ և բաց կթողենք բնություն, որպեսզի կարողանանք իրենց շարժին հետևել: Մայրական կազմը միշտ այստեղ պետք է մնա, պետք է բազմանան, միայն ձագերին ենք բաց թողելու բնություն»:

 

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում