Զարմինե Զեյթունցյանն ազատվել է զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել։

Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշման համաձայն՝ Հռիփսիմե Գրիգորյանը նշանակվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ։

Նշենք, որ զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Զարմինե Զեյթունցյանը:

Նշենք, որ Զարմինե Զեյթունցյանը 2010-2011 թթ. Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամում եղել է ֆոնդահայթայթման համակարգող, 2011 թվականի ապրիլ-սեպտեմբեր ամիսներին նույն հիմնադրամի Տաթևի վերածնունդ ծրագրի ղեկավար, 2013-2014 թթ.՝ ՌՎՎԶ հիմնադրամի հանրային կապերի և զարգացման տնօրեն, 2013-2014 թթ. Դիլիջանի միջազգային դպրոցի զարգացման տնօրեն (ՌՎՎԶ հիմնադրամ), 2014-2016 թթ. Հայաստանի ամերիկյան համալսարանի հանրային կապերի բաժնի տնօրեն: 2016 թվականի հոկտեմբերին նշանակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի պաշտոնում: 

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում