Իրանի դեսպանի հետ քննարկվել է դեպի Արաքս գետ արտանետումների աղբյուրների բացահայտման հարցը

Հայաստանի և Իրանի միջև բնապահպանության ոլորտում համագործակցության մեծ ներուժ կա, որը սակայն լիարժեք չի օգտագործվում: Այս մասին հայտնել է Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ հանդիպման ժամանակ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև երկու երկրների սահմանին «Բարեկամության և խաղաղության այգի» հիմնելու ծրագրին, ԻԻՀ շրջակա միջավայրի վարչության աջակցությամբ Հայաստան ազնվացեղ եղջերուի 3 առանձնյակի ներմուծման հաջողված աշխատանքներին, ինչպես նաև Հայաստանի կողմից Իրանին կենդանիների մոնիթորինգի սարքեր տրամադրելու գործընթացին: Կողմերը քննարկել են նաև Արաքս գետի ջրի որակին, մոնիթորինգի իրականացմանը, արտանետումների աղբյուրների լիարժեք բացահայտմանը վերաբերող հարցեր:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում