Econews.am | Ստուգումները կսկսվեն ամենառիսկային հանքարդյունաբերողներից. նախարար

Ստուգումները կսկսվեն ամենառիսկային հանքարդյունաբերողներից. նախարար

«Մենք խոսում ենք 28 մետաղական հանքերի մասին, բայց դրանց մեծ մասը շահագործման փուլում չի գտնվում, սակայն օրենքով նախատեսված է, որ եթե գործունեությունը չի իրականացվում մեկ տարվա ընթացքում, ապա փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած է ճանաչվում: Զուգահեռ նաև այդ գործընթացն ենք մեկնարկել: Այսինքն, կտեսնենք, թե որ հանքարդյունաբերական շահագործման թույլտվություն ունեցողներն են, որոնք չեն սկսել և կնախաձեռնենք դրական փորձաքաննական եզրակացությունները կասեցնելու գործընթացը»,- այս մասին հունիսի 5-ին՝ Շրջակա միջավայրի համաշխարհային օրը, «Խոսրովի անտառ» պետական արգելոցում լրագրողների հետ զրույցում ասաց Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով մետաղական հանքերում նախատեսվող տեսչական ստուգումներին:

Նախարարը նշեց, որ արդեն ներդրված օրենքին համաձայն, ընդերքօգտագործողները պարտադիր կերպով պետք է իրականացնեն մոնիթորինգ, տվյալներ տրամադրելով նախարարությանը, բայց դրանք զուգահեռ ԲՆ ևս նախաձեռնել է գործընթաց մոնիթորինգային համակարգը հզորացնելու համար:

«Բացի ստուգումներից այլ զուգահեռ գործընթացներ կան, որոնք իրականացվում են: Այսինքն, ոչ միայն ֆիզիկական ստուգումների մասին է խոսքը, այլև փաստաթղթային, ավելի տեխնիկական հարցերով և այլն: Ստուգումները կմեկնարկեն շատ շուտ, երբ որ տեխնիկական հարցերը կարգավորվեն: Կկազմվի ժամանակացույց և կարծում եմ, որ դրանք կմեկնարկեն ամենառիսկային և ամենամեծ հնչեղություն ունեցող հանքարդյունաբերողների մոտ»,- մանրամասնեց նա:

 

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում