Փրկարարները բնակարանի պատշգամբում հայտնաբերել են գյուրզա տեսակի երկու օձ

Հունիսի 11-ին, ժամը 09:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սպենդիարյան փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկում օձ է նկատվել, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները բնակարանի պատշգամբում հայտնաբերել են գյուրզա տեսակի երկու օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում