«Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ի դեմ քրեական գործ է հարուցվել

Երևանի քաղաքապետարանին ծառայություն մատուցող «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ի դեմ  քրեական գործ է հարուցվել: Այս մասին տղեկանումե նք քաղաքացիական ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանից: Վերջինս հրապարակել է  քրեական գործ հարուցելու մասին ոստիկանության որոշումը՝ գրելով. «Այսօր ստացա ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության որոշումը, որում նշված է որ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ․

«Առանձնապես խոշոր չափերով գումարներ յուրացնելու, առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու, կեղծ փաստաթղթեր կազմելու, ինչպես նաև ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու և պարտականությունները ոչ պատշաճ կատարելու առերևույթ դեպքերի առիթով ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով, 325-րդ հոդվածի 1-ին մասով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով»»:

Նշենք, որ ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրի տվյալներով, «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ հիմնադիրներն են՝ Արա Սադոյանը, Ռուբեն Սադոյանը և Դավիթ Ներսիսյան Դավիթը: Երեքի մասնակցությունն էլ դադարեցված է: Արա Սադոյանը Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն է, իսկ Ռուբեն Սադոյանը ՀՀԿ անդամ է, նախկինում՝ պատգամավոր, իսկ այժմ Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: 

«Յունիգրաֆ-Իքս» ՍՊ ընկերության գործունեության վերահսկողությունը ստանձնած Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության պետը Արման Եդոյանն է: Վերջինս 2015թ.-ին Lexus մակնիշի 11 RR 111 համարանիշի ավտոմեքենայի ղեկին փողոցում վրաերթի էր ենթարկել 53-ամյա Խորեն Մկրտչյանին, ով մոտ 28 մետր շպրտվել է և տեղում մահացել: Վարորդը՝ Արման Եդոյանը, անգամ մեկ օր կալանավորված չի եղել: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում