Բնապահպանության նորանշանակ փոխնախարար Գնել Սանոսյանի կենսագրությունը

Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ Բնապահպանության փոխնախարար է նշանակվել Գնել Սանոսյանը:

Կենսագրություն

Ծնվել է 07.10.1983թ., Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում

Կրթություն
2000-2004թթ. սովորել է ԵՊՀ, Աշխարհագրություն մասնագիտությամբ, Աշխարհագրության բակալավրի աստիճան
2004-2006թթ. սովորել է ԵՊՀ Աշխարհագրության մասնագիտությամբ, Աշխարհագրության մագիստրոսի աստիճան
/մասնագիտացումը բնօգտագործում և բնապահպանություն/

Աշխատանքային գործունեություն
2004-2010թթ. «Մակսեդան» օտար լեզուների վարժարանում` որպես աշխարհագրության ուսուցիչ
2007-2010թթ. Երևանի հյուսիսային համալսարանում` որպես դասախոս
2014-2015թթ. «Կարդինալ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ում, որպես վաճառքի պատասխանատու
2006-2018թթ. Արտաքին տնտեսական կապերի համալսարանում` որպես դասախոս
«Հայկական աշխարհագրական ընկերություն» գիտական-հասարակական կազմակերպության անդամ է

Կուսակցական պատկանելիությունը
ՔՊ կուսակցության անդամ

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա

Նշենք, որ Բնապահպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը դեռ շարունակում է թափուր մնալ: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում