«Դիլիջան» ազգային պարկում ապօրինի ծառ հատած քաղաքացիները հայտնաբերվել են

Օրեր առաջ «Բնապահպանի տուն» նախաձեռնության անդամներն ահազանգել են «Դիլիջան» ազգային պարկի Հաղարծին տեղամասի 3-րդ պահաբաժնում գիշերով հայտնաբերված թարմ կտրտված կոճղերի վերաբերյալ։

Ազգային պարկի պահպանության բաժնի աշխատակիցներն անմիջապես արձագանքել են ահազանգին, եղել դեպքի վայրում և փաստի առթիվ հաղորդում ներկայացրել Ոստիկանության Տավուշի մարզային վարչություն։ Իրավապահների ձեռնարկած միջոցառումների արդյունքում արդեն հաջորդ օրը հայտնաբերվել են հաճարենի տեսակի երկու կանգուն ծառ ապօրինի հատած Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրի երկու բնակիչ՝ Գ․Մ․-ն և Գ․Ս․-ն։ Գործի քննությունը շարունակվում է։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում