Նոր ՀԷԿ է կառուցվում Սյունիքի չքնաղ Գեղվա ձորում (տեսանյութ)

«Երբեք, առիթից չեմ օգտվել՝ դա իմ տեսակը չէ, բայց նաև անդարձ հանդուրժող չեմ։ Այսօր, աշխատանքի բերումով հերթական անգամ բախվեցի չարաբաստիկ խոչընդոտին՝ ՀԷԿ է կառուցվում՝ Սյունիքի չքնաղ Գեղվա ձորում»,- գրում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Սասուն Մանուկյանը։

«Տղերք, մեկն էլ մեր Ծավի ձորում կառուցեցիք՝ և՞։ Ձկնապաշարը սպանեցիք։ Նախապես ասեմ, 2-րդը կառուցելու հայտ կա՝ ԴԵՄ ԵՄ։ Կանեմ ամեն ինչ, որ մոռանաք այդ մասին։ Հիմա, ասում եմ՝ Գեղվա ձորը ազատագրման կարիք ունի...

Ուստի, դիմում եմ բնապահպան ընկերնես, խնդրում եմ՝ եկեք, բնության այս հրաշք ձորը փրկենք՝ խնդրում եմ...»։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում