Ընկուզենի սովորական. ՀՀ Բույսեր
Ընկուզենի սովորական (լատ.՝ Juglans regia), ընկուզազգիների ընտանիքի, ընկուզենի ցեղի բույս։
Նկարագրություն
Տերևաթափ ծառ է՝ 20 -30 մ բարձրությամբ, խիտ տնկարկներում (անտառներում) ուղիղ, գեղեցիկ բնով, որի տրամագիծը հասնում է 1,5-2 մ-ի, փոքր սաղարթով։ Կեղևը մոխրագույն է, ճաքճքված։ Ազատ պայմաններում բունը կարճ է, հզոր, տարածված ճյուղերով և ցրված, լայն սաղարթով։ Ընձյուղները հարթ են, տերևները բնորոշ հոտ ունեն, կենտ փետրաձև են, 20-40 սմ երկարությամբ։
Ծաղիկներ
Միատուն է, ծաղիկները բաժանասեռ են։ Առէջային ծաղիկները գտնվում են նախորդ տարվա ճյուղերի վրա, ծաղկելիս ցած են հակվում, կանաչ են, 8 —12 սմ երկարությամբ։ Վարսանդայինծաղիկները 2—4-ական, տեղավորված են ընձյուղների գագաթներին։ Սպին խոշոր է, կարմրավուն։ Մեղրատու է, ծաղկում է տերևների բացվելու հետ միաժամանակ։
Ունի պրոտանդրիկ և պրոտոգինիկ անհատներ ծաղկման ժամկետների 15-օրյա տարբերությամբ։ Կեղծ կորիզապտուղները (ընկույզ) հասունանում են օգոստոսի վերջին և սեպտեմբերի ընթացքում։ Կեղևը փայտացած է, կարծր, արտաքինից ծածկված կանաչ, մսալի պատյանով։ Սերմնային ծագում ունեցող սովորական ընկուզենին աճման ազատ պայմաններում 7 —8 տարեկանում կազմավորում է հատուկենտ առէջային, իսկ 10-12 տարեկանում՝ հատուկենտ վարսանդային ծաղիկներ։ Այդ տարիքում ընկուզենին աննշան բերք է տալիս (մինչև 1,5 կգ), իսկ պտուղների զգալի բերք՝ 30 —40 տարեկանում (մեկ ծառից մինչև 50կգ): Առատորեն պտղաբերում է մինչև խոր ծերություն։
Պտուղ
Մեկ ծառը կարող է տալ մինչև 200, նույնիսկ 400 կգ բերք։ Ամեն տարի առատորեն ծաղկում է, սակայն ուշ գարնանային ցրտահարությունների հետևանքով որոշ տարիներին բոլորովին բերք չի տալիս։ Պտուղը գնդաձև է կամ ձվաձև, արտաքին կանաչ պտղապատյանը' մսալի, իսկ ներքինը' ամուր է, փայտացած, անհարթ, կնճռոտ մակերեսով։ Պտուղը ոչ լրիվ միջնապատի միջոցով բաժանվում է 2 կամ 4 մասի։
Բնական պայմաններ
Պահանջում է սննդանյութերով հարուստ, հզոր, բավարար խոնավ, կավավազային, կրով հարուստ հողեր։ Մեզոֆիլ բույս է․ լավ է աճում գետահովիտներում, բերովի 212 հողերում։ Բազմանում է սերմերով, որոնք ցանքից առաջ 2 —3 ամիս տևողությամբ պետք է ստրատիֆիկացիայի ենթարկվեն խոնավ ավազում։ Ցանքը կատարում են գարնանը։ Արժեքավոր սորտերի և ձևերի բազմացումը իրականացվում է պատվաստման միջոցով (կտրոնը պատվաստում են պատվաստակալի արմատի վրա): Որպես պատվաստացու օգտագործվում է գագաթնային բողբոջ կրող միամյա ճյուղը։ Ցածր կպչողականության պատճառով (մինչև 10°/օ) կտրոններով հազվադեպ է բազմացվում։ Ապրում է 300—400 տարի։
Տնտեսական նշանակություն
Ընկուզենին ունի տնտեսական կարևոր նշանակություն։ Օգտագործվում է կանաչապատման, անտառապատման, դաշտապաշտպան անտառաշերտերի համար և, միևնույն ժամանակ, պտղատու հրաշալի տեսակ է։ Գործնականում ընկուզենու բոլոր օրգանները օգտագործվում են ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում։
Բաղադրություն
Ընկույզը խիստ արժեքավոր սննդամթերք է. այն 3 անգամ ավեփ է ճարպ պարունակում, քան կտավատը կամ արևածաղիկը (45-78 °): Ընձյուղի յուղը դյուրամարս է, պարունակում է զգալի քանակությամբ պրովիտամին A, չհագեցած յուղաթթուներ, որոնք խիստ կարևոր են մարդու օրգանիզմի համար։ Ընկույզի միջուկը պարունակում է նաև 8—21 % սպիտակուցներ և 5-15,6 %: Կանաչ վիճակում պտղի արտաքին կեղևը պարունակում է 1050—3036 մգ/տոկոս վիտամին C, 15—25 % դաբաղանյութեր, գալլային և էգալլային թթուներ։ ճասուն պտղի միջուկը պարունակում է A, B, C, վիտամիններ և այլ օգտակար նյութեր։ Կանաչ պտղապատում C վիտամինն ավելի շատ է, քան կիտրոնի, մասուրի, սև հաղարջի պտուղներում։ Բացի այդ, կանաչ պտուղները պարունակում են կիտրոնաթթու և խնձորաթթու, կալցիումի ֆոսֆատ և այլն։ Դրանից պատրաստում են ընկույզի կաթ, կոնֆետներ, հալվա։ 100 գ միջուկը պարունակում է մինչև 800 կկալ։ Ընկույզի 1 կգ միջուկը կարող է փոխարինել մեկական կգ մսին, ձկանը, կարտոֆիլին, տանձին և 1 լ կովի կաթին' միասին վերցրած։ Ընկույզը իր կալորիականությամբ 8 անգամ գերազանցում է ցորենի հացին, 11 անգամ կովի կաթին, 7 անգամ'կարտոֆիլին, 15 անգամ՝ տանձին և այլն։ ճատուկ արժեք են ներկայացնում ընկույզի միջուկում պարունակվող երկաթի ու կոբալտի աղերը։ Արյան պակասություն ունեցողներին խորհուրդ է տրվում է ընկույզն օգտագործել որպես բուժիչ սնունդ։ Ընկուզենու կանաչ տերևները պարունակում են իրենց կշռի 4-5 %-ի չափով վիտամին C, կարոտին ( A պրովիտամին), վիտամին B , դաբաղանյութեր, մինչև 0,3 % եթերայուղեր, յուգլանդին ալկալոիդ, 0,3 % ինոզիտ (մկանային շաքար) և յուգլոն ներկանյութը, որը միաժամանակ ունի մանրէասպան հատկություն։ Այդ նյութի շնորհիվ է, որ ընկույզի տերևները մահացու են մանրէների, միջատների և նույնիսկ որոշ ձկների համար։
Կիրառական նշանակություն
Տերևները և պտուղները օգտագործվում են ժողովրդական բժշկության մեջ։ Պտղապատյանից ներկ են ստանում՝ բրդյա, փայտյա իրերը ներկելու համար։ Հասուն պտղի կեղևը օգտագործում են լինոլեում, սրաքար, դինամիտ, ակտիվացված ածուխ, պարարտանյութ ստանալու համար։ Ընկուզենին միաժամանակ արժեքավոր անտառային ծառատեսակ է։ Նրա արհեստական տնկարկներում ծառերի սաղարթը շուտ է միակցվում, որի շնորհիվ ստեղծվում է տիպիկ անտառային միտռսվայր։ Ընկուզենին միանգամայն պիտանի է նաև Էրոզացված, չոր ու քարքարոտ լանջերի կանաչապատման համար, հզոր արմատայինդ համակարգը, բնային մացառներ առաջացնելու ունակությունը մեծ դեր է կատարում էրոզիայի դեմ պայքարի գործում։ Սովորական ընկուզենին Հայաստանի տարածքում վաղուց է մշակվում։ Կան նաև բավականին ցրտադիմացկուն, բավարար պտղաբերող սորտեր, որոնք աճում են մեր հանրապետության նույնիսկ բարձրլեռնային շրջաններում։
Օրինակ, Սևանի ավազանում, Դոմաձոր գյուղում հանդիպում են 85-90 տարեկան ծառեր' 14-16 մ բարձրությամբ և 70—80 սմ բնի տրամագծով։ Չնայած թեթևակի, երբեմն էլ խիստ ցրտահարություններին, այդ ծառերը լավ են աճում և ուշ գարնանային ցրտահարություններից չտուժելու դեպքում հաճախ առատորեն պտղաբերում են։ Դրանք ընկուզենու ցրտադիմացկուն, բարձրլեռնային պայմաններին հարմարված ռասայի ներկայացուցիչներ են և մեծ հնարավորություն են ստեղծում ընկուզենին բարձրլեռնային պայմաններում մշակելու համար։ Անհրաժեշտ է մթերել այդ խիստ արժեքավոր ծառերի սերմերը և տրամադրել բարձրլեռնային տնկարաններին։ Չնայած մեծ տարիքին, այդ ծառերը պտղաբերում են և տարեկան աճը կազմում է 12-15 սմ։ Գյումրի քաղաքում 2-3 տասնամյակ առաջ աճում էր ընկուզենու մի խոշոր ծառ, որի տարիքը անցնում էր 100-ից, իսկ բարձրությունը' 18մ-ից, բնի տրամագիծը կազմում էր 100 սմ։ Ծառը առատորեն պտղաբերում էր։ Քաղաքի վերակառուցման աշխատանքների ընթացքում այդ միակ ծառը հատվեց։ Հայաստանի մյուս դենդրոլոգիական շրջաններում ամենուրեք ընկուզենին հաջողությամբ է ընտելացել, բացառությամբ բարձրլեռնային այն շրջանների, որոնք գտնվում են ծովի մակերևույթից 2000 մ-ից ավելի բարձրության վրա։ Ընկուզենու համար բարենպաստ են համարվում մեզոֆիլ անտառային և ցածրադիր շրջանները։
Տարածվածություն
Բնական պայմաններում տարածված է Բալկանյան թերակղզում, Միջին Ասիայում և Չինաստանում։ Հայաստանում հիմնականում հանդիպում են Մարտունիում, Ծովինարում, Ձորագյուղում, Դետաշենում, Վարդենիկում, Ջիլում, Փամբակում, Արտանիշում։ Ընկուզենին բավականին լավ է հարմարվել և զգալի բերք է տալիս Շիրակի պայմաններում։ Գյումրի քաղաքում, ինչպես նաև Փանիկ, Անի-պեմզա և Մեղրաշեն բնակավայրերում կան բավականին խոշոր, առողջ ընկուզենիներ, որոնք չնայած թեթևակի ցրտահարություններին, հաջողությամբ են հարմարվել տեղի բնակլիմայական պայմաններին։ Փանիկ գյուղում (Արթիկի շրջան) հանդիպում են ընկուզենու 90 —100 տարեկան խոշոր ծառեր, որոնք հասնում են 14-15 մ բարձրության, իսկ բնի տրամագիծը (գետնից 130 սմ բարձրության վրա) գերազանցում է 80-120 սմ-ը։ Հայաստանում վայրի վիճակում աճում է փոքր զանգվածներով, կաղնու և բոխու խառն անտառներում, ստորին և միջին լեռնային գոտիների կիրճերում ու սարալանջերում, ծովի մակերևույթից 1400-1800 մ, տեղ-տեղ մինչև 2000 մ բարձրությունների վրա։ Հայտնի են սովորական ընկուզենու 600 այլատեսակներ, ձևեր, սորտեր։
Էկոլոգիա
Էկոլոգիական խումբը՝ VI: Մշակության հավանական շրջանները՝ 3, 3ա, 8-10, 12, 17-20, 23-28, 31 -32: