Մեհելիի պայտաքիթ չղջիկ. Հայաստանի Կարմիր գիրք

Մեհելիի պայտաքիթ չղջիկը Պայտաքթայինների ընտանիքին պատկանող կենդանի է։

Կարգավիճակը: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable A4c» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»`VU B1a+2ab(iii):

Տարածվածությունը: Անդրկովկասն այս տեսակի արեալի արևելյան սահմանն է: Ռումինիա, Ֆրանսիա, Իսպանիա, Հյուսիսային Աֆրիկա, Լեռնային Ղարաբաղ, Վրաստան, Ադրբեջան:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել է 1945 թ–ին, Մարտունու շրջանի Արծվանիստ գյուղում: Ընդհանուր առմամբ, տեսակի արեալը ներառում է ք. Գորիսից (գ. Խնձորեսկ) դեպի արևմուտք` մինչև ք. Արմավիր, և Երևանից դեպի հյուսիս` մինչև Իջևանի շրջան (Տավուշի մարզ) տարածքները:

Ապրելավայրերը: Քարանձավներ, անձավներ, տաճարներ, եկեղեցիներ, փլատակներ, նկուղներ, թունելներ, հանքահորեր և այլն: Պայտաքթերին կարելի է հանդիպել ինչպես անտառային զանգվածներում, այնպես էլ կիսաանապատներում: Ապրելավայրի մոտակայքում պարտադիր է ջրավազանի առկայությունը:

Կենսաբանության առանձնահատկությունները: Ակտիվ են օրվա մութ ժամերին: Ամռան սկզբում էգը ծնում է մեկ ձագ: Սնվում են մանր և միջին չափերի թեփուկաթևավորներով, երկթևավորներով և կարծրաթևավորներով: Երբեմն ձմեռում են ամառային թաքստոցներում:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Ներկայումս դրանց փոքր խմբերին (3–15 առանձնյակ) կարելի է հանդիպել Երևանի շրջակայքում (Կարմիր բլուր, Ջրվեժ), Հրազդան գետով դեպի վեր` մինչև գ. Մեղրաձոր (Կոտայքի մարզ): Հայաստանի ամբողջ տարածքում նկատվում է թվաքանակի զգալի կրճատում, իսկ որոշ տեղերում (Կարմիր բլուր, Մագելի, Չայքենդ) մնացել են եզակի առանձնյակներ:

Վտանգման հիմնական գործոնները: Մարդու այցելությունները քարանձավներ բազմացման, ձագերի զարգացման և ձմեռման շրջաններում: Եկեղեցիների, շինությունների, կամուրջների, հանքահորերի վերականգնումը կամ քանդումը:

Պահպանության միջոցառումները: Քարանձավների մի մասը ընդգրկվել է բնության հուշարձանների ցանկում: Նորավանքի կիրճի «Մագելի» քարանձավը (Եղեգնաձորի տարածաշրջան) փակվել է այցելուների համար: Տեսակի ապրելավայրերին տալ արգելավայրերի կարգավիճակ: Ապրելավայրեր հանդիսացող քարանձավների մուտքը փակել այցելուների համար:

Օրացույց
Մայիս 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում