Գյուղնախարարը Շիրակի մարզում ծանոթացել է ջրարբիացման համակարգերի շինարարությանը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն երեկ այցելել է Շիրակի մարզ: Այցելության նպատակը <<Համայնքների արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման>> ծրագրով մարզի Մեծ Մանթաշ, Ջրառատ և Սառնաղբյուր համայնքներում իրականացվող ջրարբիացման համակարգերի շինարարության ընթացքին ծանոթանալն էր: Եթե Ջրառատ համայնքում 3300 հա արոտների ջրարբիացման աշխատանքներն արդեն ավարտված են , ապա Մեծ Մանթաշի 4900 հա արոտների ջրարբիացման համար նախատեսվող շինարարությունն իրականացվել է 90, 4200 հա արոտների համար նախատեսվող աշխատանքները Սառնաղբյուրում` 80 % -ով: Նշված համայնքների ղեկավարները, արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվների նախագահները և վարչության անդամները նախարարի հետ հանդիպման ժամանակ իրենց գոհունակությունն արտահայտեցին իշխանությունների կողմից գյուղացիներին աջակցելու նման ծրագրերի իրականացման վերաբերյալ, հույս հայտնելով, որ դրանք շարունակական են լինելու: ՀՀ գյուղատնտեսության նախարարը նույնպես կարևորեց ծրագրի իրականացման անհրաժեշտությունը` նշելով, որ արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման ծրագիրն այն կարևոր հարթակն է , որով հնարավորություն կլինի օժանդակել գյուղացու եկամուտների ավելացմանը. <<Իսկ դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է բարձրացնել կովերի միջին կաթնատվությունը, որն այսօր Սառնաղբյուրում ընդամենը 1200 , Ջրառատում 1300 , Մեծ Մանթաշում 1500 լիտր է>>,- նշեց նախարարը: Շիրակի մարզում այս ծրագրի մեջ, նշված երեքից բացի, ընդգրկված են ևս վեց այլ համայքներ` Աղինը, Հառիճը, Լեռնակերտը, Բերդաշենը, Այգաբացն ու Բասենը: econews.am Թեմային առնչվող նյութեր` http://yelaket.am/am/?p=22894
Օրացույց
Մայիս 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում